Հետազոտողները ֆիքսել են, թե ինչպես են սապատավոր կետերը օդային փուչիկներից պարույրներ ստեղծում, որպեսզի զոհին ծուղակը գցեն, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:  

Հսկայական կետերը շրջապատում են ձկանը կամ կրիլին օդային փուչիկների միջոցով: Լողալով մակերես՝ կետերը կուլ են տալիս որսը, որը հայտնվել է ծուղակում: Daily Mail-ի հաղորդմամբ՝ ծովային կենսաբաններն անօդաչու թռչող սարքեր են օգտագործել՝ պատկերը թռչնի թռիչքից նկարահանելու համար: Հեղինակներ Լարս Բեյդերն ու Հավայան համալսարանից նրա գործընկերները նկատել են որսը Ալյասկայում կլիմայի փոփոխության հետազոտությունների ժամանակ: Գիտնականները նաեւ վերլուծել են կետերի սնունդը, թե որքան հաճախ են նրանք դա անում եւ ինչ ազդեցություն է ունենում նման որսը նրանց օրգանիզմի վրա: