Սուրբ գահը ժամանակի հետ համընթաց է քայլում, նախաձեռնելով մի շարք ջանքեր, որոնք ուղղված են եկեղեցում ավելի շատ երիտասարդ հավատացյալներ ներգրավելուն։ Նախօրեին Վատիկանում ներկայացրել են ինովացիոն էլեկտրոնային Click to Pray («Սեղմիր եւ աղոթիր») տերողորմյաները, որոնք կօգնեն աղոթել ամբողջ աշխարհի կաթոլիկներին, հայտնում է RG-ը։

Նոր գաջեթը բավական օրիգինալ տեսք ունի, այն լիովին կարելի է օգտագործել որպես դեկորատիվ թեւնոց։ Դրա վրա կան հեմատիտի եւ սեւ ագաթի տասը քարեր, ինչպես նաեւ խաչ՝ ներկառուցված չիպով, որի ներսում պահպանվում են բոլոր տվյալները։

«Խելացի տերողորմյա»-ն Bluetooth-ի միջոցով սինխրոնացվում է Click to Pray.ERosary անվճար հավելվածի հետ, որը հասանելի է iOS-ի եւ Android-ի համար։ Հավելվածը թույլ է տալիս հասանելիություն ստանալ աուդիոգիդին, բազմաթիվ պատկերների, անհատականացված աղոթքային կոնտենտին, ինչպես նաեւ ինովացիոն կերպով սովորել եւ արտաբերել ավանդական կաթոլիկական աղոթքը։ Հետաքրքիր է, որ համակարգն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ օգտատերը խաչակնքվում է։ Հենց այդ պահին աղոթքի տեքստը երեւում է սմարթֆոնի կամ պլանշետի վրա։

Ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնք կորոշեն ձեռք բերել այս գաջեթը, նաեւ աղոթքները ավանդական կերպով կարդալու հնարավորություն կտրվի։

Արդեն առցանց հարթակներում հասանելի «խելացի տերողորմյա»-ի արժեքը կազմում է 99 եվրո։