Ֆրանսիան Իրանից պահանջել է ձեռնպահ մնալ 2015թ․ միջուկային գործարքի պարտավորությունների «հատկապես տագնապային» կրճատումների նոր փուլին անցնելուց, հայտնում է Reuters-ը։

«Իրանը պետք է ձեռնպահ մնա հատկապես տագնապային կրճատումների այն նոր միջոցառումներին անցումից, որոնք կարող են նպաստել լարվածության սրմանը»,- ամենօրյա ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անյես Ֆոն Դեր Մյուլը։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Թեհրանը աշխատում է IR-9 ցենտրիֆուգների կատարելագործման վրա՝ ուրանի հարստացման համար։ Այս ցենտրիֆուգները ներառված չեն 2015թ․ համաձայնագրում։