Պակիստանցի եւ հնդիկ զինվորականների միջեւ վիճելի Քաշմիրում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է չորս քաղաքացիական անձ եւ մոտ տասը վնասվածքներ է ստացել, հայտնում է AP-ը։

Պակիստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ հնդիկ դիվանագետին կանչել է բողոք ներկայացնելու «հրադադարի ռեժիմի խախտման» կապակցությամբ, որի հետեւանքով վիճելի սահմանի պակիստանյան կողմում զոհվել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։

Հարեւան Հնդկաստանում փոխգնդապետ Դեւենդեր Անանդը հայտարարել է, որ Պակիստանը երկուշաբթի եւ երեքշաբթի գնդակոծել է հնդկական բանակի երկու տասնյակ պահակակետ՝ Պունչ խիստ ռազմականացված հատվածի երկայնքով։ Նրա խոսքերով, պակիստանյան զորքերը օգտագործել են ականանետեր եւ գնդացիրներ, ինչպես նաեւ գրոհել են մի քանի գյուղեր։

Անանդը Պակիստանին մեղադրել է նրանում, որ կրակ է նախաձեռնել, եւ ասել է, որ հնդկական զորքերը «համաչափ» են արձագանքել նրան, ինչը նա անվանել է կրակի դադարեցման անհիմն խախտումների շարք։

Ավելի վաղ հնդիկ քաղաքացիական ադմինիստրատոր Ռախուլ Յադավը հայտարարել էր, որ Պակիստանի կողմից Պունչի հատվածի հրաձգության ժամանակ զոհվել է երիտասարդ կին եւ մի քանի անասուն։