Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը տեղափոխվել է Թեհրանում «Էվեն» բանտ, որտեղ նա պետք է կրի իր պատիժը, հայտնում է Mehr-ը։

Հուսեյն Ֆերեյդունը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Նա ձերբակալվել էր 2017թ․ եւ արագ ազատվել էր գրավի դիմաց։ Սակայն պատգամավորները պահանջել էին, որպեսզի Ֆերեյդունը կանգնի դատարանի առջեւ։