Հայաստանը National Geographic-ի կազմած «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսում 82-րդ տեղն է զբաղեցրել։ Ինդեքսը որոշել է կանանց համար լավագույն եւ վատագույն երկրները՝ հաշվի առնելով կանանց ներգրավվածությունը պետական կառավարման մեջ, կանանց համար կրթության, ֆինանսական, անվտանգության եւ արդարադատության հասանելիությունը։

Վրաստանը 46-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 123, Թուրքիան՝ 114, Իրանը՝ 118։ Կանանց համար լավագույն երկրներ են ճանաչվել Նորվեգիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդեռլանդները, վատագույն երկրներ՝ Սիրիան, Աֆղանստանը եւ Եմենը։