ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի սիրիական կարգավորման հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում Պուտինը Էրդողանին հրավիրել է Ռուսաստան։ Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Էրդողանը հոկտեմբերի 22-ին կժամանի Սոչի։