Ժամանակակից մարդու համար համացանցն արդեն ինչ-որ զարմանալի բան չէ, բայց դա չի նշանակում, որ նրա տարածքներում անհնար է գտնել այնպիսի բան, որը կգրավի մարդու ուշադրությունը: Այսպես՝ ավտոմեքենայի համացանցային աճուրդում լոտ է ներկայացվել, որով առաջարկվում է գնել այրված Ferrari-ի մոխիրը, հայտնում է MIGnews-ը:

Ավտովարորդը վաճառում է 2014 թվի թողարկության մինչեւ վերջ այրված Ferrari 458 Spider-ը: Ըստ էության, դա ուղղակի մոխրի կույտ է:

Տերը ցանկանում է գոնե ինչ-որ կերպ հետ բերել իր կորցրած սպորտքարի գումարը: Ժամանակը ցույց կտա՝ որեւէ մեկը կգնի՞ արտասովոր լոտը: