Հարյուրավոր մարդիկ են կալանավորվել համացանցային մանկապիղծներին բռնելու խոշոր միջազգային գործողության արդյունքում, որոնք հանցավոր գործողություններ են կատարել Հարավային Կորեայում հիմնադրված կայքի միջոցով, հայտնում է The Guardian-ը:

Կայքում իրենք՝ օգտատերերը տեղադրում էին երեխաներին անարգելու տեսանյութեր, որոնք հետագայում վաճառվում էին:

ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Հարավային Կորեայի իրավապահ մարմինները կատարված գործողությունը նկարագրել են որպես իր պրակտիկայում ամենախոշորը:

Կայքում տեղադրվել են մոտ 250 հազար տեսանյութեր, որոնք պարունակել են երեխաների նկատմամբ սեռական բռնության ակտեր: Հոլովակները վաճառվել են բիթքոինով:

Գործողության արդյունքում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում հաջողվել է փրկել նվազագույնը 23 անչափահաս զոհի: Հոլովակների պատանի զոհերից շատերի անձը մինչեւ հիմա հաստատված չէ:

Ներկայումս մեղադրանք է ներկայացվել 12 տարբեր երկրներից 337 մարդկանց: