ԱՄՆ Այովայի նահանգում յոթ հոգուց բաղկացած ընտանիքը ստիպված է եղել հեռանալ իր տնից, որովհետեւ նրանց բնակարանը հեղեղվել է կենդանիների արյամբ, ճարպով եւ ոսկորներով, գրում է Newsweek-ը։

Լեսթինա ընտանիքի տունը գտնվում է մսի կրպակի հարեւանությամբ, որտեղ վերջերս փակվել է դրենաժը։

Բնակարանային աղետի պատճառով փչացել է նաեւ բնակարանի ներսի գույքը, ներառյալ նրանց մեկ տարեկան որդու մանկական մահճակալը։

Ընտանիքի հայրը՝ Նիք Լեսթինան, հեռուստաալիքներին տեղեկացրել է, որ տասը տարի ապրել է մսի կրպակի հարեւանությամբ եւ անցյալում խնդիրներ չեն եղել, բայց վերջերս կրպակի տերերը փոխվել են։