Եգիպտոսի հնությունների նախարարությունը հայտարարել է Լուքսորում ավելի քան 20 հնագույն փայտե սարկոֆագների հայտնաբերման մասին, գրում է Phys.org-ը:
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հնագետները սարկոֆագներ են հայտնաբերել Ասասիֆ գերեզմանատանը:
Արեւմտյան Ֆիվերում գտնվող գերեզմանատանը գտնվում են գերեզմաններ, որոնք թվագրվում են Միջին, Նոր եւ Ուշ թագավորությունների դարաշրջանին (մ.թ.ա. 1994-մ.թ.ա. 332):
Նախարարության ներկայացրած լուսանկարներում պատկերված են սարկոֆագներ գրություններով եւ պատկերներով: