Կապանում առավոտյան սողանքի հետեւանքով փլուզում է  տեղի ունեցել. խրճիթի նման տուն է եղել, սողանքը ծածկել է այդ տունը, որի մեջ ծեր ամուսիններ կան: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Հիմա այնտեղ հողային աշխատանքներ են իրականացնում, մաքրում են: Թե այդ մարդիկ ողջ են, թե ոչ, չեմ կարող ասել, վերջում կպարզվի: Ասացին՝ շարժվող սողանք է, կարող է էլի մի քիչ գա, դրա համար տրակտորով դիմացը մաքրում են»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: