Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս էլ Այն քաղաքում, ուր ավելի վաղ ներխուժել էին թուրքական զորքերը, մի քանի մարդ ծանր քիմիական այրվածք է ստացել, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ հնարավոր պատճառը կարող էր լինել անհայտ քիմիական նյութերի ազդեցությունը:

Սիրիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երեկ երեկոյան ծանր այրվածքներով մի քանի մարդ է հոսպիտալացվել թուրքական զորքերի կողմից քաղաքի գնդակոծման հետեւանքով: