«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, անմիջապես պոչամբարից չի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, Բնապահպանական եւ ընթերքի տեսխչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է. «Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է պատիժների այն չափը, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն եւ կներկայացնեն: Խողովակի անցքը փակված է, կարծում եմ՝ էլ չի հոսում: Աղտոտման ծավալները եւ վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է իրականացնի վարույթի շրջանակներում եւ հաշվարկի գործող օրենսդրության»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված. «Ներկայումս մենք վերանայում ենք այդ համակարգը, պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ եւ դրանով փակվել է»:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով անցնում է մինչեւ հասնում է Արծվանիկի պոչամբար. «գուցե ընթացիկ վերանորոգումներ լինում են, բայց պարբերաբար այսպիսի վթարներ լինում են: Իհարկե, մեղավորությունը գործարանինն է»,-ասաց նա: