Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թեթեւ վնասվածքներ է ստացել իր նստավայրի տարածքում մոտոցիկլից ընկնելու հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:

Մոտոցիկլների հանդեպ 74-ամյա նախագահի սերը հանգեցրել է պարանոցի նյարդերի միահյուսման եւ հաճախակի գլխացավերի:

Դուտերտեի մամուլի ծառայությունը նշում է, որ նախագահն իրեն լավ է զգում: