Հայաստանում 44 թափոնակույտ լքված հանքավայրից առանձնացրել ենք 10 առաջնային վայրերը, որտեղ կարիք կլինի ռեկուլտիվացիա անել, վերականգնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Արդեն այս տարի կփորձենք նախագծա-նախահաշվային աշխատանքների համար գումար ստանալ: Այնտեղ տեղեր կան, որ կատաստրոֆիկ վիճակում են: Լքված պոչամբար է, բայց մարդիկ տնտեսական գործունեություն են ծավալում: Ասենք, ավտոլվացման կետ են բացել: Այնտեղ նույնիսկ վտանգավոր է մնալ:

Նախկինում երբեք նման ուսումնասիրություն չէր կատարվել:

Եռաչափ մոդելավորում է իրականացվել, ծավալներն են ուսումնասիրվել, հատուկ չափվել են նյութերը: Ռեկուլտիվացիայի արդյունքում պետք է այդ հողերն օգտագործելի դառնան»,-հայտարարեց նախարարը: