Կյանքումս որեւէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել, չնայած վերջին 10 տարիներին շատ շատերից առաջարկներ եմ ստացել շատ մեծ հնարավորություններով եւ աշխատավարձերով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Տարիներ առաջ աշխատել են Բրիտանական մի խորհրդատվական կազմակերպության համար, որն աշխարհի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկն է, աշխատում է մոտ 80 երկրներում: Իրենց վերլուծությունների ժամանակ եղել են նաեւ վերլուծություններ, որ արել եմ «Լիդիանի» համար, Զանգեզուրի համար, Ագարակի համար: Բայց երբեւիցե որեւէ կերպ ես որեւէ պարտավորություն չեմ ունեցել: Դա եղել է 2014-2015 թվականներին, իսկ ես 2011-2017 թվականներին պետական համակարգում չեմ եղել, եղել եմ միջազգային փորձագետ, աշխատել եմ նաեւ Համաշխարհային բանկում»,-ասաց նա: