ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի բանակցող թիմերը Բրյուսելում եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Brexit-ի հարցով համաձայնագիրը, հայտնում է BBC-ն: 

«Մենք ձեռք ենք բերել հոյակապ նոր համաձայնագիր, որը մեզ հնարավորություն է տալիս վերադարձնել վերահսկողությունը»,- Twitter-ում նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Նշվում է, որ կողմերը մշակել են համաձայնագրի պաշտոնական տեքստը, բայց այն դեռ պետք է ստանա ինչպես Մեծ Բրիտանիայի խորհրդարանի, այնպես էլ Եվրոպայի օրենսդրական մարմինների հավանությունը: