30.09.2019 թվականի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 672 մլրդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը՝ 445 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 596 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 76 մլրդ ՀՀ դրամ: Բանկի զուտ շահույթը երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 3.1 մլրդ դրամ:

Բանկը շարունակել է աճ արձանագրել ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի գծով: 2019 թվականի 9 ամիսների արդյունքներով ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի մեծությունը կազմել է 166 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում աճելով շուրջ 7.0%-ով (ավելի քան 10 մլրդ դրամ):

Եռամսյակի ընթացքում Բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է մոտ 1500-ով՝ կազմելով շուրջ 250 000:

Եռամսյակի ընթացքում արտաքին առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանցության համար Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից ստացել է «Trade Finance AWARD 2018» մրցանակ, «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից 6-րդ տարին անընդմեջ արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը վերագնահատել է Արդշինբանկի վարկանիշը` բարձրացնելով այն, իսկ հեռանկարը գնահատել է «կայուն»:

Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժույթով ավանդների գծով Ba3, երկարաժամկետ արտարժութային ավանդների գծով B1, ելակետային վարկային գնահատման գծով Ba3, կոնտրագենտի ռիսկի գնահատման գծով Ba2 վարկանիշներ:

2019 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2019 թվականի երկրորդ եռամսյակի հետ հետևյալն է.

 

Ցուցանիշ

Բացարձակ մեծություն 30.09.19թ. դրությամբ (մլրդ ՀՀ դրամ)

Բացարձակ մեծություն 30.06.19թ. դրությամբ (մլրդ ՀՀ դրամ)

Աճը/Նվազումը (մլրդ ՀՀ դրամ)

Աճը %-ային հարաբերակցությամբ

Ակտիվներ

672,387,080

687,611,781

(15,224,701)

-2.26%

Պարտավորություններ

596,480,841

614,938,434

(18,457,593)

-3.09%

Վարկային պորտֆել

445,067,206

444,758,556

308,650

0.07%

Հաճախորդներից ներգրավված միջոցներ

379,460,491

355,377,990

24,082,501

6.35%

Սեփական կապիտալ

75,906,239

72,673,347

3,232,892

4.26%