Նախորդ շաբաթ պարզվեց, որ Վայոց ձորի մարզում կա խաղաղի որոշակի քանակ, որն այն արագությամբ չի մթերվում, ինչը ենթադրվում էր եւ ինքը անհանգստություն էր առաջացրել ֆերմերների մոտ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ իրենք այցելել են այնտեղ եւ պարզել, որ մոտ 100 տոննա Արենի տեսակի խաղաղի համար մթերողի կողմից պետք է վճարվեր մինչեւ տարեվերջ. «Հաշվի առնելով, որ ունենք աջակցության գործիք այդ ոլորտում, այսինքն աջակցում ենք բոլոր այն մթերողներին, որոնք գյուղացիներին պետք է անմիջապես վճարեն, վարկի տոկոսների սուբսիդավորմամբ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս կերպ խնդիրը սկզբուքնորեն պետք է լուծվի:

Տիգրան Խաչատրյանը նաեւ հավելեց, որ կա նաեւ մոտ 70 տոննա սպիտակ խաղաղի խնդիր, որտեղ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ գնի շուրջ, սակայն քանի որ մեծ խնդիրը լուծվեց, կողմերը որոշեցին, որ կփորձեն այս հարցում եւս ընդհանուր հայտարարի գալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Եկեք խոստովանենք, որ էս հարցը ես եմ սադրել՝ կառավարության նիստում հայտարարելով, որ խաղողի մթերման սեզոնն անցել է, ու ոչ մի աղմուկ-աղաղակ չկա: Աղվանձորի մեր շատ սիրելի բնակիչները շատ արագ արձագանքեցին, բայց դա մեծ հաշվով իրողությունը չի փոխում, որովհետեւ բացառությունը ընդամենը հաստատում է օրինաչափությունը: Ուրախ եմ, որ շատ արագ արձագանքել ենք եւ հարցը լուծվել է»,-ասաց նա: