Սաուդյան Արաբիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է 35 օտարերկրյա զբոսաշրջիկ, 4-ը մարմնական վնասվածներ է ստացել, հայտնում է BBC-ն: 

Նշվում է, որ բեռնատարի հետ ավտոբուսի ճակատագրական բախումը տեղի է ունեցել Ալ Ահալ բնակավայրի մոտ:

Զոհված ուղեւորները արաբներ եւ ասիացիներ էին. նրանք ուխտագնացություն էին կատարում մուսուլմանների սրբազան քաղաք Մեքքա:

Տեղի ունեցածի կապակցությամբ արդեն իր ցավակցություններն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ հայտարարելով, որ ստացած լուրերն իր համար ցավալի են: