Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած, Արցախ բանակի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցություն ստեղծելու մասին։

«Հարգելի հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել ձեզ մեր թիմի կողմից կուսակցության ստեղծման մասին, որի անվանումն է «Վստահություն»:

Կուսակցությունը նպատակ ունի սահմանադրական կարգի շրջանակներում ուղիղ ժողովրդավարության եւ ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձեւավորմանը, մշակմանը եւ իրականացմանը, ինչպես նաեւ ապահովել իր ներկայությունն օրենսդիր մարմնում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, հետամուտ լինել Արցախում իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն հատկանիշների, առանձնահատկությունների եւ հետաքրքրությունների համադրությամբ, Արցախի շահերի գերակայության սկզբունքի հիման վրա՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի երկարատեւ ու կայուն զարգացումը»,–նշված է գրառման մեջ։

Գրիգորի Սահակյանը նաեւ հայտնել է, որ նոյեմբերի 17-ին կկայանա  կուսակցության հիմնադիր համագումարը։