Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացու մոտ դանակ է եղել: Analitik..am-ը  հայտնում է, որ քաղաքացին մոտեցել է իրենց լրագրողին և օպերատորին, որոնք զրուցում էին բողոքող քաղաքացիներից մեկի հետ և կոստյումի տակից մի քանի անգամ ցույց տվել դանակը:

Analitik.am-ի լրագրողը մոտեցել է ոստիկաններին և տեղյակ պահել, որ քաղաքացու մոտ դանակ կա: Ոստիկանները դանակը հայտնաբերելուց հետո որևէ գործողություն չեն արել, ցուցաբերել են անգործություն՝ ասելով, որ քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ  է, որի գնման կտրոնն իրենք տեսել են:

Analitik.am-ը նաեւ տեսանյութ է հրապարակել: