Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւն այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները: 

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Քալընն ու Լավրենտեւը «համաձայնել են, որ անհրաժեշտ է կանխել Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքները»:

Միեւնույն ժամանակ, այսօր ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, որն Անկարա կմեկնի՝ քննարկելու Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները: