ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, սույն թվականի հոկտեմբերի 15-ից մինչեւ 2020թ հունվարի 15-ը ներառյալ, հանդես է գալիս ՙՓոխանցիր հեշտ, ստացիր արագ՚ ակցիայով:

Ակցիայի ընթացքում Բանկում սպասարկվող միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով առավելագույն քանակությամբ կամ առավելագույն գումարի (հանրագումարի) չափով փոխանցման կամ ստացման գործարքներ կատարած հաճախորդը կստանա երկու գլխավոր մրցանակներից մեկը՝ 5 օրյա ուղեւորություն Արաբական Միացյալ Էմիրություններ 2 անձի համար:

Եվ սա դեռ ամենը չէ՝ ակցիայի ընթացքում յուրաքանչյուր 1000-րդ գործարքը կատարած հաճախորդը կստանա նվեր սերտիֆիկատ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ: