Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14․35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք մտել էին Խորենացու փողոցի տներից մեկն ու բջջային հեռախոս գողացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբերն ու փորձաքրեագետները պարզեցին, որ բնակարան են մտել՝ օգտելով տան դռան չկողպված լինելու հանգամանքից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, իսկ հաղորդումից մոտ չորս ժամ անց հայտնաբերեցին կասկածվողին։ Երեւանի բնակիչ, 52-ամյա տղամարդը ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաեւ գողացված բջջայինը, որն առգրավվեց։

Բնակարանային գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։