Եվամիությունից Բրիտանիայի դուրս գալու պայմանների մասին նոր գործարքը նախատեսում է մինչեւ 2020թ․ վերջը տեւող անցումային շրջան, եւ, հնարավոր է, եւս մեկ տարի, ընդ որում կողմերը գտել են «իրավաբանորեն գործող լուծում», որը թույլ կտա խուսափել իռլանդական լիարժեք սահմանից, ասել է Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն, հայտնում է Reuters-ը։

Բրիտանիան կձգտի ԵՄ-ից դուրս գալուց հետո դաշինքի հետ կնքել ազատ առեւտրի մասին հավակնոտ համաձայնագիր, որը կնախատեսի զրոյական տուրքեր եւ քվոտաների բացակայություն, հայտնել է Եվրահանձնաժողովը։

Բորիս Ջոնսոնը վստահ է, որ գործարքը հավանության կարժանանա մինչեւ հոկտեմբերի 31-ը, երբ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից, հայտնել է բրիտանացի վարչապետի ներկայացուցիչը՝ հավելելով, որ խորհրդարանում քվեարկությունը շաբաթ օրը տեղի կունենա։

Միաժամանակ, ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբին նոր համաձայնագրի վերաբերյալ դժգոհություն է հայտնել։