ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Գարեգին Նժդեհի մասին հարցը անհրաժեշտ է պատմական տեսակետից դիտարկել։ Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Արմավիրում իրավիճակի մասին հարցին, որտեղ տեղի բնակիչներն իբր պահանջում են հայկական եկեղեցուց հանել Գարեգին Նժդեհի պատվին դրված հուշատախտակը, եւ նրանց այդ հարցում խոստացել է աջակցել պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը։

Զախարովան նշել է, որ տեղյակ չէ հենց այդ կոնկրետ իրավիճակից։ «Եթե այդ հարցն ավելի գլոբալ ուսումնասիրենք, ապա, իմ կարծիքով, անհրաժեշտ է այն պատմական տեսակետից դիտարկել։ Մենք արդեն այդ մասին մեր կարծիքը հայտնել ենք։ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը կարելի է ծանոթանալ հաստատության կայքում տեղադրված համապատասխան զեկույցում։ Այդ գնահատականն արդիական է»,- նշել է նա։