Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ տարի G7-ի տնտեսական գագաթաժողովի մասնակից համաշխարհային առաջնորդներին Մայամիի իր «Դորալ» գոլֆ-ակումբում կընդունի՝ չնայած օրենսդիրների եւ քննադատողների այն կարծիքին, որ նա իր պարտականություններն օգտագործում է անձնական շահի համար, հայտնում է USA Today-ը։

Թրամփն իր այս մտադրության մասին հայտարարել էր երկու ամիս առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած G7-ի գագաթաժողովի ժամանակ՝ իր ակումբն անվանելով «գերազանց վայր»։

G7-ի հաջորդ գագաթաժողովը կկայանա 2020թ․ հունիսի 10-12-ը։