Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերի 18-ին ընթանում են լսումներ «Դիմակայող Հայաստան» թեմայով, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Լսումները նախաձեռնել են Անվտանգության եւ պաշտպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ։ Լսումներին, խորհրդարանականներից բացի, մասնակցում են նաեւ տեղի եւ արտասահմանյան տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաեւ շահագրգիռ այլ անձինք։