Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Մ. Կրպեյանը «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Մ. Կրպեյանը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրն էր: