«Արգենտինական ավիաուղիների» աշխատակիցները երիտասարդ ուղեւորուհուն թռիչքից հեռացրել են ալերգիայի ծանր տեսակի պատճառով, գրում է Daily Mail-ը:

20-ամյա ստաժոր ուսուցչուհի Մելերի Ուիլյամսը պատրաստվել է մեկնել Բուենոս Այրեսից եւ ավիաընկերության աշխատակիցներին հայտնել է իր ալերգիայի մասին, ինչը սովորական պրակտիկա է թռիչքների ժամանակ:

Սակայն ուղեւորուհու ճաշացուցակից ընկույզը բացառելու փոխարեն «Արգենտինական ավիաուղիների» աշխատակիցները նրան թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ:

Քարդիֆի համալսարանն ավարտած Ուիլյամսը, որը պետք է տարրական դպրոցում որպես ստաժոր աշխատեր քաղաքում, որը գտնվում է Բուենոս Այրեսից ավելի քան 1000 մղոն հեռավորության վրա, մնացել է օդանավակայանում շոկային վիճակում: