Կալիֆոռնիայից կոնգրեսական Թեդ Լիուն CNN-ի ուղիղ եթերում ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք պետք է ոչ միայն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանենք, այլ նաեւ եկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ժամանակը»,- CNN-ի ուղիղ եթերում հայտարարել է Թեդ Լիուն:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լիուն իր Twitter-յան էջում նշել էր, որ «հիմա ԱՄՆ-ի համար ամենահարմար պահն է, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

«Արդեն բավականին երկար ժամանակ այնպիսի նախագահները, ինչպիսին Դոնալդ Թրամփն է, այդ պատմական ճշմարտությունը վախեցել են ճանաչել Թուրքիայի հանդեպ հարգանքից դրդված: Թուրքիան այլեւս մեր հարգանքին կամ օգնությանն արժանի չէ»,- գրել էր նա: