Այո, դատեք նախորդներին, բայց օրենքով, հարգելով նրանց իրավունքները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Եթե նույնը պետք է անես, ինչպես քո նախորդները, դու նրանցից ոչնչով չես տարբերվում: Իհարկե, պետք է լինեն դատավարություններ, ծանր հանցագործությունները պետք է պատժվեն, բայց դա չի կարող տեղի ունենալ անօրինական ճանապարհով, ընտրովի: Չի կարելի թիրախավորել մեկ անձի՝ օրինակ ՍԴ նախագահին»,- ասաց Փոստանջյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ արդեն իսկ բազմաթիվ բողոքներ կան Հայաստանից Եվրոպական դատարանում. «Եթե նախորդ իշխանությունների կատարած ապօրինությունների համար մենք վճարել ենք շատ քիչ գումար, այս 1,5 տարվա համար մենք վճարելու ենք հսկայական գումարներ ու դա վճարելու ենք մեր գրպանից: Սա մեր քաղաքացին պետք է հասկանա, ոչ թե ուրախանա, որ ապօրինի որեւէ մեկին պահում են կալանքի տակ»: