Քննիչները ստուգում են իրավապաշտպանի դիմումը՝ Վլադիմիրի մարզում խիստ ռեժիմի №7 ուղղիչ գաղութում դատապարտյալի ծեծի մասին տեղեկության վերաբերյալ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌՔԿ տարածաշրջանային ՔՎ ղեկավարի՝ ԶԼՄ-ների հետ փոխգործակցության գծով ավագ օգնական Իրինա Մինինային։

Նրա խոսքով՝ դիմումը գրանցվել է հոկտեմբերի 16-ին, դրանում ներկայացված տեղեկությունը ստուգվում է։

Իրավապաշտպան Բորիս Ուշակովի նամակում, որը հրապարակվել է Gulagu.net պորտալում, տեղեկացվում է, որ հոկտեմբերի 10-ին՝ ՔԿՀ-7-ում Կարեն Գրիգորյանի հայտնվելու օրը, նրան ծեծել եւ տարբեր եղանակներով նվաստացրել է ութ հոգի, որոնցից երկուսը՝ դատապարտյալի կոշտ հանդերձանքով։ Գրիգորյանը ստացել է բազմաթիվ վնասվածքներ եւ հացադուլ է հայտարարել։

Մարզի դատախազությունում «Ինտերֆաքսին» նաեւ տեղեկացրել են, որ ստուգում են բանտարկյալին ծեծելու մասին ԶԼՄ-ների տեղեկությունները։ Գերատեսչությունում նշել են, որ պաշտոնապես ոչ մի դիմում իրենք չեն ստացել։