Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իր այցելությամբ օրը տոնական դարձրեց «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստեղծագործական 81 տարվա ճանապարհ անցած համույթն ազատազրկված կանանց ներկայացրեց հայ ազգային երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազը: Ծրագիրը հագեցած էր նաև գուսանական և դասական ստեղծագործություններով:
Համերգի ավարտին հիմնարկի վարչակազմը հայտնեց իր երախտիքի խոսքերը համույթի ղեկավարներին և մասնակիցներին՝ վստահաբար նշելով, որ հասարակությունից մեկուսացված անձանց հետ մշակույթի լեզվով հաղորդակցվելը հոգևոր անհրաժեշտություն է և նպաստում է կալանավայրի առօրյան դրական լիցքերով ապահովելուն:
Կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեցին նաև ազատազրկված կանայք՝ համույթի անդամներին նվիրելով իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքներից: