Հոկտեմբերի լույս16-ի գիշերը Ազատության պողոտայում հանցագործներին վնասազերծելիս ծեծի ենթարկված  ոստիկան Արմեն Հակոբյանը քիչ առաջ դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԿ–ի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Վերջինս նշե,ց որ ոստիկանն արդեն իրեն լավ է զգում։

Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասել է, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց:

Նկարում Արմեն Հակոբյանն է՝ բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանի հետ։