Աֆղանստանի արեւելքում գտնվող մզկիթում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել եւ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը:

Դեպքը տեղի է ունեցել Հասկա-Մենա շրջանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:

«Պայթյունի հետեւանքով փլուզվել է մզկիթի տանիքը, առնվազն 10 մարդ է զոհվել եւ վիրավորվել»,- ասել է Նանգարհարի նահանգապետի մամլո խոսնակը: 

Դեռեւս որեւէ զինված խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: