Ավստրիական Գրացի դատարանը (Շտիրիա դաշնային հողեր) 7 տարվա ազատազրկման է դատապարտել թուրքական ծագմամբ իմամին, որ երիտասարդներին հավաքագրում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերը, հայտնում է տեղական Presse պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը իսլամական «Ռահմեթ» խմբավորման հիմնադրի մասին է, որը Վիեննայում, Գրացում եւ Լինցում բազավորված իրար հետ կապված արմատական խմբավորումներից մեկն է:

«Կրոնական խմբավորումները Ավստրիայում ԻՊ հենակետն են»,- ընդգծել է մեղադրող կողմը՝ նշելով, որ նման խմբավորումները «(ԻՊ-ի) գաղափարախոսության տաածման կենտրոններ են»:

Լինցում բազավորված «Ռահմեթ» խմբավորման անդամների դատավարությունը տեւել է 10 օր: Գործի եւս 3 ֆիգուրանտների դատարանը դատապարտել է համապատասխանաբար՝ 6 տարի, 5 տարի եւ 5 ամիս ժամկետներով, 2 այլ ամբաստանյալներ արդարացվել են: Նրանք բոլորը ծագումով Թուրքիայից են: