Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն` ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը`

•         դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,

•         քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

•         ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ կրթական ծրագրի տեսակի եւ համապատասխան կրթական ծրագրով քաղաքացու ուսումնառության սկզբի եւ ավարտի ժամկետների վերաբերյալ վավերացված՝  նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ,

•         տարածքային զինվորական կոմիսարիատի կցագրման վկայականը,

•         նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողները պետք է ներկայացնեն նաեւ հիմնական կրթության  ավարտական /9-րդ դասարանի/ վկայականի պատճենը, եթե օտարերկրյա պետության վկայական է՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ:

Համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»   ՀՕ-195Ն օրենքի 22-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 12.04.2018թ. 430-Ն որոշմամբ հաստատված «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» կարգի` այն քաղաքացիները, որոնց 18 տարին արդեն  լրացել է կամ լրանում է  մինչեւ դեկտեմբերի 31-ը,  փաստաթղթերը պետք  է ներկայացնեն մինչեւ 2019 թ. նոյեմբերի 15-ը: Այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է հունվարի 1-ից  հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը կարող են  ներկայացնել մինչեւ 2020 թ. մայիսի 15-ը: