Մեր ամենալուրջ կառույցը՝ ԱԱԾ–ն այսօր զբաղվում է մի գործով, որը հատուկ է մաֆիոզ կառույցներին։ Նման տեսակետ այսօր՝  հոկտեմբերի 18–ին ԱԱԾ շենքի մոտ հայտարարեց  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ բողոքի ակցիայի մասնակից, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։

«Ամենացավալին այն է, որ մեր ամենալուրջ դերակատարում ունեցող կառույցն է զբաղվում մի գործով, որը հատուկ է մաֆիոզ կառույցներին։ Կառույց, որի գխավոր առաքելությունը երկրի անվտանգությունը ապահովելը, հետախուզությամբ, հակահետախուզությամբ զբաղվելն է։ Սա է նրանց գործառույթը, ոչ թե մարդկանց բռնել, ընկճել, տրորել, որ հասնեն իրեց նպատակին»,–հայտարարեց նա։

Ավետիքյանը նշեց, որ այստեղ է եկել՝ զորակցություն հայտնելու Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքին։

«Համակրանք եմ տածում Թովմասյանի ընտանիքի հանդեպ,  ինձ համար ցավալի է այս երևույթը, ափսոսանք եմ հայտնում, եկել եմ իմ զորակցությունը հյայտնեմ»,–ասաց նա։

Ավետիքյանի խոսքով՝  Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականցվող գործընթացները որոշակի կապ ունեն նաև Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ի նկատմամբ ճնշումներ գործադրելու հետ։

«Իշխանությունները հեռու գնացող նպատակներ ունեն, այդ թվում ՝ երկրի նախագահին  անվստահություն հայտնելը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17–ին իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ բողոքի ակցիա է իրականացվում ԱԱԾ շենքի դիմաց։ Ակցիային մասնակցում են իրավապաշտպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ։

Նշենք, որ քիչ առաջ ԱԱԾ–ում բացատրություն է տվել Հրայր Թովմասյնաի հայրը՝ 75–ամյա Վարդան Թովմասյանը։ ԱԱԾ–ից պարզաբանել են, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանի և մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: