NASA-ի ամբողջ պատմության մեջ «կանանց» առաջին առաքելությունն իրականացրել է իր առաջին ելքը տիեզերք, հայտնում է Fox Business-ը: 

«Կանանց» առաջին առաքելության անձնակազմի անդամներն են տիեզերագնացներ Քրիսթինա Քոխը եւ Ջեսիկա Մեյրը: Բաց տիեզերք նրանց դուրս գալը նախապես պետք է տեղի ունենար հոկտեմբերի 21-ին, սակայն այս շաբաթ Միջազգային տիեզերական գործակալությունը հայտարարել էր իր ծրագրերում որոշ փոփոխությունների մասին:

Կին տիեզերագնացների թռիչքի ժամանակացույցում փոփոխությունները կատարվել են տիեզերակայանի մարտկոցների լիցքավորման եւ լիցքաթափմամն բլոկի խնդիրների պատճառով, որոնք պետք է լուծեն Քոխն ու Մեյրը: