Հոկտեմբերի ընթացքում, «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկի շրջանակում, Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Samsung Galaxy A10s եւ Xiaomi Mi A3 սմարթֆոններ առանց որեւէ պարտավորության։ Ընդ որում՝ Xiaomi Mi A3-ի գնորդները կստանան նաեւ Xiaomi AirDots անլար ականջակալ։

Samsung Galaxy A10s նորագույն սմարթֆոնը ներկայացված է սեւ, կապույտ եւ կարմիր գունային գամմայով։ Այն թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերին, ունի 2 հիմնական խցիկ, HD էկրան եւ ի տարբերություն Samsung Galaxy A10 մոդելի, որը թողարկվել է 2019 թվականի մարտին, ունի մատնահետքերի սենսոր, ավելի հզոր մարտկոց եւ դիմային խցիկ ոչ թե 5 ՄՊ, այլ 8 ՄՊ։ Սմարթֆոնն առանց որեւէ պարտավորության կարելի է ձեռք բերել 78 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկ գնելիս գնորդներն ամեն ամիս վճարելու են 2900 դրամից սկսած։ Հետվճարային Ucom Ունիվերսալ պլանի բաժանորդագրման դեպքում ամենամսյա վճարը կկազմի առնվազն 3300 դրամ, եւ բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ 6 ամիս ժամկետով։

Xiaomi Mi A3 արհեստական բանականությամբ եւ երեք ֆոտոխցիկով սմարթֆոնի գնորդներին առաջարկվում է զգալ իրականության բոլոր գույներն ընդամենը 115 900 դրամով։ Այս նորագույն մոդելը ներկայացված է երեք գույնով՝ Kind of Grey, Not just Blue, More than White, այն ունի մատնահետքերի սենսոր, որը գտնվում է էկրանի տակ, Android One համակարգ, հիմնական խցիկներ՝ 48, 8 եւ 2 ՄՊ, ինչպես նաեւ 32 ՄՊ-անոց AI սելֆի-խցիկ, եւ այդ ամենը կարելի է գնել ամիսը 4200 դրամով։

«Xiaomi Mi A3-ի գնորդները կստանան նաեւ Xiaomi AirDots անլար ականջակալ։ Իսկ Ucom Ունիվերսալի սակագնային պլանը բաժանորդագրվելիս բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ 6 ամսով»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մեկ անգամ եւս նշենք, որ նշված սմարթֆոններըը ձեռք բերելու համար պարտադիր բաժանորդագրման պայմաններ չկան։