Մեծ Բրիտանիայի խորհրդարանում շաբաթ օրը բրեքզիթի ծրագրի հարցով քվեարկություն տեղի կունենա, հաղորդում է Associated Press-ը:

Դա վճռորոշ պահ կդառնա, որը, հավանաբար, վերջ կդնի այն փակուղուն, որում հայտնվել էր Մեծ Բրիտանիան՝ կապված ԵՄ կազմից երկրի դուրսբերման հետ:

Գործակալությունը նշում է, որ եթե խորհրդարանը կողմ քվեարկի բրեքզիթի վերաբերյալ համաձայնագրին, ապա դա կնշանավորի վարչապետ Բորիս Ջոնսոնի հաղթանակը:

Բացառված չէ նաեւ, որ Ջոնսոնի ծրագիրը կընդունվի փոփոխություններով:

Համաձայնագիրը պետք է հավանություն ստանա նաեւ Եվրախորհրդարանի կողմից, որը, սակայն, քիչ հավանական է, որ դեմ կքվեարկի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման հարցով գործարքին: