Հարյուրավոր ցուցարարներ, որոնք պայքարում են Կատալոնիայի անկախության համար, դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ ուրբաթ՝ բողոքի ցույցերի հինգերորդ օրը, որոնք հրահրվել էին մի շարք կատալոնացի առաջնորդների ձերբակալությամբ, հաղորդում է Reuters-ը:

Հիմնականում ակցիաներն անցել են խաղաղ պայմաններում, սակայն այսօր ցերեկը բախումներ են տեղի ունեցել դիմակներ կրող մի քանի հարյուր երիտասարդների եւ ոստիկանության ներկայացուցիչների միջեւ:

Անկարգությունների մասնակիցներն արգելափակել են լայն բուլվարն այրվող աղբով եւ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Անցորդները ստիպված էին թաքնվել մոտակա խանութներում, իսկ ոստիկանների բեռնատարները փորձել են ազատել փողոցները:

Քաղաքում նաեւ տեղի է ունեցել քայլերթ, որին, ըստ ոստիկանների տվյալների, մասնակցել է շուրջ 525 000 մարդ: