ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 17:29-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղին հարակից սարալանջին այրվում է խոտով բարձված ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:55-ին:

Այրվել են «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ և անասնակեր՝ մոտ 1 տ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: