Թուրքիան «չի կարող մոռանալ» Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ նամակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ նշելով, որ երկու առաջնորդների միջեւ «սերն ու հարգանքը» իրեն խանգարում են դա Թուրքիայի օրակարգում պահել, հաղորդում է CNBC-ը:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «կպատասխանի նամակին, երբ ժամանակը գա»: «Նախագահ Թրամփի նամակը, որը չի համապատասխանում քաղաքական եւ դիվանագիտական քաղաքավարության կանոններին, հայտնվել է ԶԼՄ-ներում: Իհարկե, մենք դա չենք մոռանա: Սխալ կլիներ այդ մասին մոռանալը»,- նշել է նա:

Թրամփը նամակ էր հղել Էրդողանին Սիրիա թուրքական ներխուժումից առաջ, որում նրան կոչ էր արել «լավ տղա չթվալ եւ հիմար չլինել»: