ԱՄՆ-ը եւ Չինաստանը մի շարք ոլորտներում զգալի առաջընթաց են գրանցել առեւտրային բանակցություններում, հիմք դնելով փուլային համաձայնագրի ստորագրման համար։ Այդ մասին հայտարարել է առեւտրային բանակցություններում գլխավոր բանակցող, Չինաստանի փոխվարչապետ Լյու Ին, հաղորդում է CNBC-ը։

«Առեւտրային պատերազմի թեժացման դադարեցումը օգուտ կբերի Չինաստանին, ԱՄՆ-ին եւ ողջ աշխարհին։ Դա այն է, ինչի հույսը ունեն ինչպես արտադրողները, այնպես էլ՝ սպառողները»,- նշել է նա։

Անցած շաբաթ Չինսատանն ու Միացյալ Նահանգները առեւտրային պատերազմը դադարեցնելու մասին սահմանափակ համաձայնագիր են ստորագրել, ինչը ցնցել է համաշխարհային շուկաները եւ դանդաղեցրել է համաշխարհային աճը։ Երկու կեղմերն էլ աշխատում են գրավոր համաձայնագրի վրա։

Չինաստանի տնտեսական աճը երրորդ եռամսյակում նվազել է մինչեւ տարեկան  6%, ինչը համարյա վերջին երեսնամյակի ամենացածր ցուցանիշն է։ Պատճառն առեւտրային պատերազմն է, որը հարվածել է արտադրությանը եւ ներդրումներին։

Լյու Իի խոսքերով, Չինաստանը կավելացնի ներդրումները հմնական տեխնոլոգիաների մեջ, որպեսզի արագացնի տնտեսական վերակառուցումը։ Նա վստահեցրել է, որ տնտեսական հեռանկարներն առաջվա պես «շատ վառ» են։ «Մենք չենք անհանգստանում կարճատեւ տնտեսական անկայունության կապակցությամբ։ Մենք լիովին վստահ ենք մակրոտնտեսական տարեկան նպատակներին հասնելու մեր ունակության վրա»,-ասել է նա, ավելացնելով , որ Չինաստանի եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների բարելավումը օգուտ է բերել աշխարհին։

 «Չին-ամերիկյան տնեսական եւ առեւտրային համագործակցության աճը կապված է աշխարհի կայունության եւ բարգավաճման հետ»,- ասել է նա։

«Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են միմյանց ընդառաջ գնալ, հիմնվելով հավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա, լուծելով միմյանց հիմնախնդիրները, ձգտելով ստեղծել բարենպաստ միջավայր եւ հասնել երկու կողմերի ընդհանուր նպատակներին»,- հավելել է փոխվարչապետը։