J.P. Morgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը այնքան էլ լավատես չէ Facebook-ի Libra կրիպտոարժույթի ապագայի հանդեպ, հայտնում է CNBC-ն։

«Դա հրաշալի գաղափար էր, որը երբեք չի իրականացվի»,- Վաշինգտոնում կայացած համաժողովում ասել է Դայմոնը։ Նա նշել է, որ շատ կորպորատիվ գործընկերներ դուրս են մնացել Libra-ի կրիպտոգրաֆիկական նախագծից։ Նա հավելել է, որ իր բանկում JPM Coin անվանումով նմանատիպ նախագիծ կա։ «Մենք արդեն ունենք կայուն մետաղադրամներ, նրանք առաջինը չեն, որ դա անում են»,- հավելել է Դայմոնը։

Facebook-ը ներկայացրել է Libra կրիպտոարժույթը, որը կարելի է օգտագործել թվային վճարումների համար, մանավանդ ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Այն կամրապնդվի իրական արժույթով՝ ի տարբերություն այլ թվային արժույթների։ Սակայն նախագիծը թերահավատորեն են ընդունել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, քանի որ ֆինանսական կարգավորողները եւ Կոնգրեսի անդամները կասկածի տակ են դրել ընկերության կողմից նոր թվային արժույթ ստեղծելու դրդապատճառները։