Թուրք դերասան Օրհան Այդընը 11 ամսվա եւ 20 օրվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին «վիրավորելու» համար, հաղորդում է Ahval-ը:

Այդընը նրան բռնապետ է անվանել ալեւիների կոտորածի տարելիցին նվիրված 2017-ի երթի ժամանակ: Հենց այդ արտահայտությունը Էրդողանին ուղղված «վիրավորանք» են համարել:

Թուրքիայում նախագահին վիրավորելը պատժվում է 1-4 տարվա ազատազրկմամբ: 2010-2017-ին նախագահին վիրավորելու մասին 12 893 գործ է հարուցվել: